
Ճիշտ ֆինանսական որոշումներ կայացրեք
Գտեք, համեմատեք և ընտրեք Հայաստանի ամենաշահավետ բանկային ծառայությունները՝ բոլորը մեկ վայրում

AFM հարթակը ձեր լավագույն ֆինանսական որոշումների վայրն է
Այլևս պե՛տք չէ զանգահարել և այցելել բանկեր։ Մենք ամեն ինչ հավաքել ենք մեկ վայրում․ պարզապես ընտրեք լավագույնը
Հայաստանի բոլոր ֆինանսական ծառայությունները՝ մեկ վայրում: Գտե՛ք լավագույնը ձեզ համար:
Լավագույն փոխարժեքով բանկերը Հայաստանում
Ինչու՞ է կարևոր օգտվել AFM հարթակից:
Ծանոթության պահից սկսած՝ կօգնենք ձեզ ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնել, հետևաբար՝ գումար խնայել:
Խնայում ենք ձեր ժամանակը
Բոլոր ֆինանսական առաջարկները ներկայացված են մեկ վայրում՝ հարմար ինտերֆեյսով։ Լավագույն տարբերակը գտնելը րոպեների հարց է։ Այլևս պե՛տք չէ ժամանակ վատնել տարբեր բանկերի և վարկային կազմակերպությունների կայքերում պայմանները համեմատելու վրա։
Մենք գրում ենք պարզ ու հասկանալի լեզվով
Նույնիսկ բարդ բանկային տերմիններն են հասկանալի դառնում: Կկարողանաք հեշտությամբ ընտրել և ձևակերպել ապահովագրություն, վարկ և անգամ հիփոթեք՝ պետական ծրագրով, նույնիսկ եթե առաջին անգամ եք դա անում։
Միշտ ցույց ենք տալիս ամբողջական արժեքը
Մեր առաջնահերթությունն է օգտակար լինել AFM հարթակի օգտատերերին։ Այդ պատճառով ազնվորեն ներկայացնում ենք վարկերի, ավանդների ու ապահովագրությունների թաքնված պայմանները և նշում ծառայությունների ամբողջական արժեքը։ Միշտ զգուշացնում ենք հնարավոր լրացուցիչ ծախսերի մասին։
Բոլոր բանկերը
Ֆինանսական նորություններ
AFM-ն անկախ ֆինանսական հարթակ է, որն օգնում է ընտրել լավագույն բանկային ծառայությունները Հայաստանում: Մենք վերլուծում ենք բանկերի բոլոր առաջարկները, համեմատում ենք կրեդիտային քարտերը, ավանդները, հիփոթեքը, ուսանողական վարկերը և պրեմիում սպասարկումը, որ դուք կարողանաք գտնել առավել շահավետ պայմանները:
Ինչու՞ են մարդիկ ընտրում AFM հարթակը։
- Թափանցիկություն․ ոչ մի թաքնված միջնորդավճար, միայն արդիական դրույքաչափեր և պայմաններ:
- Ժամանակի խնայողություն․ պետք չէ տեղեկատվություն փնտրել բանկերի կայքերում, ամեն ինչ հավաքված է մեկ տեղում։
- Առցանց հայտեր․ առանց բանկ այցելելու վարկ, քարտ կամ ավանդ ձևակերպելու հնարավորություն։
Կրեդիտային քարտեր. մինչև 5% կանխիկի վերադարձ, բոնուսային ծրագրեր, արտոնյալ պայմաններ, մուտք օդանավակայանների բիզնես սրահներ, անվճար ճանապարհորդական ապահովագրություն, 24/7 կոնսիերժ ծառայություն, զեղչեր հյուրանոցներում և ռեստորաններում: Ամենատարածված քարտեր՝ Visa Infinite, Mastercard World Elite, ArCa Platinum:
Դեբետային քարտեր․ անվճար սպասարկում, կանխիկացման բարձր սահմանաչափեր, հավատարմության ծրագրեր, հարմարավետ բազմարժութային հաշիվներ, ձեռնտու փոխարժեքով փոխարկում, գնումների պաշտպանություն: Ամենարածված քարտեր՝ Visa Gold, Mastercard Standard, Arca:
Ոսկու գրավով վարկեր․ արագ հաստատում, ցածր տոկոսադրույքներ, մարման ճկուն պայմաններ, առանց եկամտի ապացույցի վարկ ստանալու հնարավորություն: Հիանալի լուծում նրանց համար, ովքեր շտապ փողի կարիք ունեն՝ առանց ավելորդ թղթաբանության:
Ուսանողական վարկեր․ արտոնյալ պայմաններ Հայաստանի և արտասահմանյան բուհերի ուսանողների համար, վճարումների հետաձգում մինչև ուսման ավարտը, ցածր տոկոսադրույքներ, ուսման ամբողջական ֆինանսավորման հնարավորություն:
Պրեմիում սպասարկում․ անհատական մենեջեր, ավանդների և վարկերի հատուկ տոկոսադրույքներ, անհատականացված ներդրումային լուծումներ, ընդլայնված վարկային սահմանաչափեր, առաջնահերթ սպասարկում մասնաճյուղերում:
Ավանդներ. ամենաշահավետ տոկոսադրույքները Հայաստանի բանկերում, ժամկետային և կուտակային ավանդներ, առանց տոկոսների կորստի համալրման և ելքագրման հնարավորություն, բազմարժութային ավանդներ, ավանդների պաշտպանություն:
Հիփոթեք. պետական աջակցությամբ ծրագրեր, երիտասարդ ընտանիքների համար իջեցված տոկոսադրույքներ, հիփոթեք առանց կանխավճարի, կառուցապատողներից անշարժ գույք գնելու հատուկ առաջարկներ:
Ներդրումային ծառայություններ․ եկամտաբեր պարտատոմսեր, միջազգային ավանդներ, ներդրումներ անշարժ գույքի մեջ, կապիտալի ներդրումների անհատականացված ռազմավարություն:
-
Ո՞ր բանկն է առաջարկում Հայաստանում վարկերի ամենացածր տոկոսադրույքները։
Տոկոսադրույքները կախված են վարկի տեսակից և բանկի պայմաններից: AFM հարթակում կարող եք համեմատել առաջարկները և ընտրել առավել շահավետ տարբերակը:
-
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարկի ձևակերպման համար:
Ստանդարտ փաթեթը ներառում է անձնագիր, եկամտի մասին տեղեկանք, երբեմն պահանջվում է երաշխավոր:
-
Հնարավո՞ր է վարկ ստանալ առանց եկամուտը փաստող տեղեկանքի:
Այո, որոշ բանկեր առաջարկում են վարկեր առանց եկամտի ապացույցի, բայց ավելի բարձր տոկոսադրույքով կամ գրավադրմամբ:
-
Ինչպե՞ս ոսկու գրավով վարկ տանալ:
Վարկի այս տեսակը եկամտի ապացույց չի պահանջում: Դուք գրավ եք դնում ոսկյա իրերը, բանկը գնահատում է դրանց արժեքը և վարկ է տալիս:
-
Ի՞նչ տեսակի կրեդիտային քարտեր կան Հայաստանում:
AFM հարթակում կարող եք համեմատել ստանդարտ (Visa Classic, Mastercard Standard), պրեմիում (Visa Infinite, Mastercard World Elite, ArCa Platinum) և կանխիկի վերադարձով քարտերը:
-
Ի՞նչ տարբերություն կա դեբետային և կրեդիտային քարտերի միջև:
Դեբետային քարտն օգտագործվում է սեփական միջոցները պահելու և ծախսելու համար, իսկ կրեդիտայինը հնարավորություն է տալիս օգտագործել բանկի գումարը, ինչպես նաև հնարավորություն է տալիս որոշ ժամանակ տոկոս չվճարել դրա դիմաց:
-
Ո՞ր բանկն է առաջարկում կանխիկի վերադարձով և բոնուսներով կրեդիտային քարտերի լավագույն պայմանները:
Կանխիկի վերադարձի լավագույն պայմանները հասանելի են պրեմիում քարտերի համար: AFM հարթակում համեմատեք վերադարձի տոկոսը, բոնուսային ծրագրերը և գործընկերային զեղչերը:
-
Հնարավո՞ր է առանց կանխավճարի հիփոթեք ձևակերպել:
Այո, որոշ բանկեր առաջարկում են պետական աջակցությամբ հիփոթեքային ծրագրեր, որտեղ պետությունը փոխհատուցում է կանխավճարի մի մասը:
-
Հայաստանում երիտասարդ ընտանիքների համար հիփոթեքի ի՞նչ պայմաններ կան։
Երիտասարդ ընտանիքների համար նախատեսված ծրագրերն առաջարկում են տոկոսադրույքներ՝ սկսած 5%-ից, սուբսիդիաների հնարավորություն և մարման երկար ժամկետներ:
-
Ինչպե՞ս նորակառույցում բնակարան գնելու հիփոթեք ստանալ:
Հավատարմագրված կառուցապատողներից բնակարան գնելու դեպքում բանկերը առաջարկում են իջեցված տոկոսադրույքներ և պարզեցված պայմաններ.
-
Որո՞նք են Հայաստանում ամենաշահավետ ավանդները։
AFM հարթակում կարող եք համեմատել ժամկետային, կուտակային, բազմարժութային ավանդները՝ տարբեր տոկոսադրույքներով:
-
Ինչպե՞ս է գործում ավանդների տոկոսների կապիտալացումը:
Տոկոսները կարող են ավելացվել ավանդի գումարին՝ մեծացնելով եկամտաբերությունը: Սա թույլ է տալիս երկարաժամկետ հեռանկարում ավելի բարձր շահույթ ստանալ:
-
Պաշտպանված են արդյո՞ք ավանդները հայաստանյան բանկերում։
Այո, Հայաստանում գործում է ավանդների ապահովագրման համակարգ, որը երաշխավորում է միջոցների վերադարձը բանկի սնանկացման դեպքում:
-
Որքա՞ն է ավանդի նվազագույն ժամկետը ՀՀ բանկերում։
Նվազագույն ժամկետը սովորաբար կազմում է 1-ից 3 ամիս, բայց ավելի ձեռնտու տոկոսադրույքները հասանելի են միջոցների երկարաժամկետ տեղաբաշխման դեպքում:
-
Հնարավո՞ր է ավանդ բացել դոլարով կամ եվրոյով:
Այո, բանկերի մեծ մասն առաջարկում է բազմարժութային ավանդներ: Պայմանները կախված են արժույթից և ավանդի ժամկետից:
-
Ինչ է AFM-ը և ինչով է տարբերվում բանկերից:
AFM հարթակը ֆինանսական մարքեթփլեյս է, որը վերլուծում է Հայաստանի բոլոր բանկերի առաջարկները և օգնում է ընտրել լավագույն պայմանները:
-
Ինչպե՞ս օգտվել AFM հարթակից:
Պարզապես ընտրում եք անհրաժեշտ ֆինանսական ծառայությունը (վարկ, ավանդ, հիփոթեք, քարտ), համեմատում եք պայմանները և կարող եք առցանց հայտ ներկայացնել։
-
Ինչու՞ է ավելի շահավետ օգտվել AFM-ից, քան ուղղակիորեն բանկ գնալ:
AFM հարթակը ցույց է տալիս բոլոր իրական պայմանները, ներառյալ թաքնված վճարները և օգնում է ընտրել առավել շահավետ տարբերակը՝ առանց գերավճարների:
-
Հնարավո՞ր է ֆինանսական ծառայության հայտ ներկայացնել AFM-ի միջոցով:
Այո, հարթակում հնարավոր է առցանց հայտ ներկայացնել բանկ, ինչը խնայում է ձեր ժամանակը:
-
Արդյո՞ք AFM հարթակը ծառայության դիմաց միջնորդավճար է գանձում:
Ոչ, հարթակն անվճար է օգտվողների համար: Մենք աշխատում ենք որպես անկախ ֆինանսական առաջարկների ագրեգատոր։
AFM-ը բանկ չէ, այլ ձեր անձնական օգնականն է ֆինանսների աշխարհում: Մենք վերլուծում ենք բանկերի բոլոր առաջարկները, որ կարողանաք ընտրել առավել շահավետ պայմանները:
Խնայեք ձեր ժամանակն ու գումարը․ պետք չէ ուսումնասիրել բանկերի բարդ պայմանները, մենք ձեր փոխարեն արդեն արել ենք դա։








