AFM՝ ձեր ճիշտ ֆինանսական որոշումների վայրը
Ներկայացնում ենք Հայաստանի ֆինանսական պրոդուկտներն անկախ ու անկողմնակալ կերպով, որպեսզի յուրաքանչյուրն ընտրի իր համար ամենաշահավետ պայմանները։

Ինչո՞ւ են մարդիկ օգտվում AFM-ից
Այն շահավետ է ու հարմար
Խնայում ենք ձեր ժամանակը
Բոլոր առաջարկները մի էջում են, ուստի լավագույն տարբերակը գտնելը տևում է ընդամենը մի քանի վայրկյան․ այլ կայքերում երկար համեմատելու կարիք չի լինում։
Ներկայացնում ենք պայմանները թափանցիկ
Մենք ոչինչ չենք թաքցնում․ վարկերի, ավանդների և ապահովագրությունների բոլոր պայմանները տեսանելի են։ AFM-ում կարող եք կարդալ իրական կարծիքներ և տեսնել օբյեկտիվ վարկանիշներ։
Պարզ ենք բացատրում
Բոլոր պայմանները գրված են հասանելի լեզվով։ Նույնիսկ եթե առաջին անգամ եք վարկ կամ ապահովագրություն ձևակերպում, կարող եք հեշտությամբ ընտրել ձեզ հարմար տարբերակը։

Մեր պատմությունը
AFM-ը ստեղծվել է 2024-ին՝ օգնելու օգտատերերին ընտրել ամենաշահավետ ֆինանսական պրոդուկտները։ Ստորև ներկայացված են հարթակի զարգացման փուլերը, որոնք այդ ընտրությունը դարձրել են պարզ ու թափանցիկ։
Հարցազրույց անցկացրեցինք Հայաստանի 1 280 բնակչի հետ՝ հասկանալու, թե ինչպես են նրանք ընտրում ֆինանսական պրոդուկտները։
Մշակեցինք բանկերի և վարկային կազմակերպությունների սակագների մոնիթորինգի ու կայքում թարմացման համակարգ։
Հարթակում հասանելի դարձավ ավանդների և դեբետային քարտերի ընտրության հնարավորությունը։
Հնարավոր դարձավ գտնել արտոնյալ ժամանակահատվածով կամ քեշբեքով կրեդիտային քարտ։
Օգտատերերի համար հնարավոր դարձավ ընտրել իրենց ամենահարմար ուսանողական, կանխիկ գումարով կամ ոսկու գրավով վարկը։
Առաջին անգամ Հայաստանում բոլոր հիփոթեքային ծրագրերը հասանելի դարձան մեկ միասնական հարթակում։
Դրա համար գործարկեցինք AFM ամսագիրը՝ պատմելու համար, թե ինչպես արդյունավետ և շահավետ օգտագործել ֆինանսական գործիքները։
Ստեղծեցինք գործառույթ, որի միջոցով կարելի է գտնել՝ որ հայկական բանկերն են առաջարկում ամենաշահավետ փոխարժեքը։
Ստեղծեցինք AFM հարթակից անմիջապես առցանց վարկի համար հայտ ներկայացնելու հնարավորություն։
Այդ օրվանից սկսած AFM-ում կարելի է տեսնել Հայաստանի ֆինանսական շուկայում գործող բոլոր ակցիաները։
Օգնում ենք մարդկանց կողմնորոշվել ֆինանսական աշխարհում 2024 թվականից
Գործնական բացատրություններ, որոնք օգնում են հասկանալ բանկային պրոդուկտները և կայացնել գիտակցված ֆինանսական որոշումներ։
Տեսնել ավելին
Մեր մասին մամուլում
Տեսնել ավելին
Հայաստանում գործարկվել է AFM ֆինանսական պրոդուկտների ընտրության և համեմատության անկախ հարթակը
Fintech
Buying Property in Armenia for Non-Residents: Mortgages, Documents, and 2025 Nuances
RepatArmenia
Կոնտակտային տվյալներ
Անպայման կօգնենք ձեզ որևէ հարցի դեպքում։
Հաճախորդների աջակցման ծառայություն
Գրեք մեզ Telegram-ում, և մենք կպատասխանենք հարթակի վերաբերյալ ցանկացած հարցի, կօգնենք հասկանալ բոլոր մանրամասները։
Գործընկերային բաժին
Հնարավոր համագործակցության կամ գործընկերային ծրագրերին վերաբերող ցանկացած հարցի համար։
manager@afm.amՌեկվիզիտներ
«Արմենիան ֆայնենշլ մարքեթփլեյս» ՍՊԸ
Իրավաբանական և փաստացի հասցե
ք. Երևան, Սայաթ-Նովայի պողոտա 15, գր․ 13
Աշխատանքային գրաֆիկ
Երկուշաբթիից ուրբաթ
9:00 - 18:00
* ըստ Google Analytics-ի բաց աղբյուրների տվյալների